Արյունաբանություն
Հեմանգիոմաները մանկական հասակում
Հեմանգիոման անոթային բարորակ գոյացություն է, որն առաջանում է պտղի սաղմնային շրջանում` անոթների ոչ բնականոն զարգացման պատճառով: Այն կազմում է երեխաների փափուկ հյուսվածքների ուռուցքների 50%-ը: Չնայած իրենց բարորակ բնույթին, հեմանգիոմաները կարող են բուռն զարգանալ, հաճախ հասնելով մեծ չափսերի:
Սովորաբար հեմանգիոմաները հայտնաբերվում են երեխայի ծնվելուց անմիջապես հետո, ավելի հազվադեպ` կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում: Դեպքերի 75%-ը հանդիպում է մինչև մեկ տարեկան, իսկ նրանց կեսը` մինչև 6 ամսական երեխաների շրջանում: Հեմանգիոմաների առավել արագ աճ նկատվում է երեխաների կյանքի առաջին կես տարում, հետագայում դրանց զարգացման ընթացքը դանդաղում է:
Կապված հեմանգիոմաների տեսակի ու տեղակայման հետ, առանձնացվում են դրանց հասարակ, կավերնոզ, համակցված, խառը տեսակները:
Հասարակ հեմանգիոման տեղակայվում է մաշկի վերին շրջանում, կավերնոզը` մաշկի տակ, համակցվածը` ենթամաշկի և մաշկի վրա, խառը տեսակը կազմված է տարբեր հյուսվածքներից: Հեմանգիոմաներին բնորոշ է վարդագույնից մինչև ալ կարմիր գույնը: Սեղմելիս հեմանգիոման տափակում և գունազրկվում է (արյան արտահոսքի հետևանքով), իսկ երբ երեխան լացում է, ճչում և հազում, այն մեծանում է, որի պատճառն արյան ներհոսքն է:
Աղջիկների շրջանում հեմանգիոմաները 2-3 անգամ հաճախ են հանդիպում, քան` տղաների:
Որտե՞ղ են ավելի հաճախ տեղակայվում հեմանգիոմաները
Ըստ հաճախականության` առաջին տեղում գլխի շրջանն է: Հիմնականում լինում են կոպերի, ճակատի վրա, գլխի մազածածկ հատվածում, քթարմատի կամ քթի վերջնամասում, այտերի, աչքերի լորձաթաղանթի շրջանում: Երկրորդ տեղում սեռական օրգանների շրջանն է, որոնք մեզով և կղանքով աղտոտվելիս, տակաշորի կամ հագուստի հետ շփվելիս կարող են հեմանգիոմաների խոցոտվելու և արյունահոսության, ինչպես նաև վարակի ներթափանցման պատճառ դառնալ:
Հաճախ հեմանգիոմաները տեղակայվում են երեխայի մարմնի վերին հատվածներում, ձեռքերի և ոտքերի վրա, երբեմն նաև աչքի համար անտեսանելի մասերում` ներքին օրգաններում, փափուկ հյուսվածքներում և ոսկրերում: Հանդիպում են նաև բազմաթիվ հեմանգիոմաներ մարմնի տարբեր մասերում:
Կարո՞ղ են, արդյոք, հեմանգիոմաներն անցնել առանց բուժման
Հեմանգիոմաների կենտրոնում սպիտակավուն մաշկի հայտնվելը վկայում է, որ սկսվել է առողջացման ընթացքը: Հետագայում սպիտակավուն մաշկը տարածվում է կենտրոնից դեպի հեմանգիոմայի եզրերը: 30% դեպքում ներծծման ընթացքն ամբողջովին չի ավարտվում և պահանջվում է հետագա լրացուցիչ միջամտություն:
Անհրաժե՞շտ է, արդյոք, բուժել հեմանգիոմաները
Բուժումը հիմնականում պետք է սկսել որքան հնարավոր է շուտ` ախտորոշումից անմիջապես հետո: Այն ավելի արդյունավետ է երեխայի կյանքի առաջին ամիսներին: Եթե հեմանգիոման տեղակայված է լինում դեմքին կամ սեռական օրգանների շրջանում, ապա դա համարվում է որպես հրատապ դեպք և համապատասխան բուժումը սկսվում է ախտորոշման հաստատումից անմիջապես հետո: Մարմնի այլ մասերում տեղակայված լինելիս անհրաժեշտ է հսկողությունը շարունակել, հետագայում չափսերը մեծանալու դեպքում` վիրահատել:
Երեխաների հեմանգիոմաների բուժման եղանակները տարբեր են` վիրահատական, կրիոթերապիա` հեղուկ ազոտով սառեցում, սկլերոզացնող, ճառագայթային, լազերային, հորմոնային բուժում և իմունաբուժում:
Ներկայումս հեմանգիոմաների 20%-ը բուժվում է վիրահատական եղանակով: Այն ցուցված է անոթային ուռուցքի խորը տեղակայման դեպքում, երբ հնարավոր է հեմանգիոման հեռացնել ամբողջությամբ: Վիրահատական եղանակը նպատակահարմար է կիրառել նաև այն դեպքում, երբ բուժման մյուս մեթոդներն անարդյունավետ են եղել:
Կրիոթերապիան այժմ հեմանգիոմաների բուժման ամենահաճախ կիրառվող մեթոդն է: Դա չի պահանջում անզգայացում նույնիսկ վիրահատության ժամանակ և երեխայի հոսպիտալացում: Կրիոթերապիայի հիմնական առավելությունը նրա պարզ լինելն ու կոսմետիկ արդյունքն է, հատկապես դեմքի հեմանգիոմաների դեպքում:
Ճառագայթային բուժումը հնացած մեթոդներից է, քանի որ թողնում է մի շարք բացասական հետևանքներ:
Սկլերոզացնող բուժումն անցկացվում է սկլերոզացնող նյութերով, որոնք ներարկվում են ուռուցքի մեջ:
Լազերով հեռացումն այսօր բուժման այլընտրանքային մեթոդ է, որի ամենակարևոր առավելությունն այն է, որ բոլոր տիպի անոթային հիվանդությունները կարելի է բուժել ցանկացած փուլում:
Հորմոնային և իմունային բուժումն անցկացվում է ուժեղ ազդող դեղորայքով: Այս եղանակը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ մյուս մեթոդները տարբեր պատճառներով հնարավոր չէ կիրառել:
05.01.2012 Մեդ-Պրակտիկ
17.12.2014
Հարգելի Նաիրա, այո, լինում են դեպքեր, երբ հեմագիոման ինքնուրույն, առանց միամտության անցնում է, դա կապված է նրանից, թե ինչ ծագումնաբանություն ունի այն:
Նաիրա
19.11.2014
Կարդացեք նաև
Արյունը հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, և հետևաբար նրանում առկա շեղումներն...
02.02.2024
Արյան հիվանդությունները մեծ խումբ են կազմում, որոնք կապված են արյան բջիջների կառուցվածքի տարբեր խանգարումների /էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ/, նրանց չափից բարձր կամ ցածր քանակի...
22.12.2022
Բոլորիս հայտնի փաստ է, որ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար թթվածին է հարկավոր, որը թոքեր թափանցող օդից՝ էրիթրոցիտներում պարունակող հեմոգլոբինի օգնությամբ, հասնում են օրգաններ և հյուսվածքներ...
21.01.2021
Կոագուլոգրամա հետազոտությունը հաճախ չի իրականացվում, այն հիմնականում անհրաժեշտ է վիրահատություններից առաջ: Այս տերմինը ծանոթ է նաև հղի կանանց, որոնց մոտ կոագուլոգրաման կատարվում է հղիության յուրաքանչյուր եռամսյակում...
31.07.2020
Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պատրաստուկների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, ովքեր չունեն...
06.04.2016
Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին հեմոգլոբինի ստեղծման համար՝ սպիտակուցի, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածնով մատակարարել ամբողջ մարմինը: Առանց դրա սկսվում է անեմիա...
07.01.2015
Հեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, ըստ վիճակագրության, տառապում է 10 հազարից մեկ մարդ։ Այն գոյություն ունի նաև մեզանում...
13.05.2014
Բժիշկներին, գարնան գալուն պես և այնուհետև, դիմում են բազմաթիվ պացիենտներ, գանգատվելով ուժերի անկումից, հոգնելիությունից, իմունիտետի նվազումից, ախորժակի բացակայությունից, եղունգների ու մազերի կոտրտվածությունից...
03.07.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYVqxxwx' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ